Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Անթիլիասում մյուռոնօրհնեք է

Անթիլիասում մյուռոնօրհնեք է
19.07.2015 | 02:44

Անթիլիասում մյուռոնօրհնեքի արարողություն է կատարվել, որին մասնակցելու համար Լիբանան են ժամանել և Արամ Ա. Կաթողիկոսին են հանդիպել հրավիրված եկեղեցիների պատրիարքներն ու հոգևոր ղեկավարները։ Երկու օր Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը նաև Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ձեռնարկներ է կազմակերպել։ Արամ Ա. կաթողիկոսը մինչև ուշ գիշեր ընդունել է Անթիլիաս ժամանած պատվիրակություններին։ Հոգևոր առաջնորդները շնորհավորել են Վեհափառին՝ Սրբալույս Մյուռոնի օրհնության առթիվ ու շնորհավորել են հայ ժողովրդի համար նվիրական իրադարձությունը։ Նրանք իրենց զորակցությունն են հայտնել Հայոց ցեղասպանության 100-ամյակի առթիվ։

Դիտվել է՝ 1115

Մեկնաբանություններ